-
01.03.2025|
16:34
Կարծում եմ՝ ՀՀ-ի մասով շատ բան այլ կերպ կընթանա, սակայն այդ մասին՝ Աբխազիայի ընտրություններից հետո:
Չի կարելի բացառել նաև լրջագույն ու շատ անակնկալ փոփոխությունները:
-
01.03.2025|
15:32
«Գողացված գարունի» հաշվին աճածը Մարտի 1-ի բացահայտումն էլ ծաղիկ դնելով, մատները խաչ անելով, լեզուն կծելով ուրացավ: Թե բա՝ ես չեմ ասել ամբողջությամբ բացահայտվել է, ես այդ բառը չեմ օգտագործել: Հա, ավելի լայն ու համոզիչ ես ասել. «Ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»:
-
01.03.2025|
14:43
Զելենսկիին թևեր տվողը հիմա ձեռքերն է շփում։
Էրդողանը Զելենսկուն վերցնելու է իր ամբողջական վերահսկողության տակ, եթե ԱՄՆ-ը հիմա կտրուկ քայլեր չանի, որպեսզի սանձի Ուկրաինային թևեր տվողին, ապա մոտ ապագայում Թուրքիան դառնալու է մի մեծ գլխացավանք թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, իսկ հետո արդեն ՌԴ-ի համար...
-
01.03.2025|
14:30
Թրամփ-զելենսկի հանդիպումն ահավոր էր՝ Ուկրաինայի համար:
Սպիտակ տունը չեղարկել է, նախապես հայտարարված, մամուլի ասուլիսը։
-
01.03.2025|
14:09
Ֆրանսիական խոհանոցում կա հայտնի ֆուագրա ուտեստ՝ բադի լյարդից պատրաստվող պաշտետ: Որպեսզի լյարդը մեծանա, բադին մեծ քանակությամբ ընդեղեն են կերակրում, նաև՝ ստիպողաբար...
-
01.03.2025|
13:55
Մի քանի տարի է՝ մարդկանց գաղափարապես նախապատրաստում էին քաղաքական աշխարհի անմարդկային աշխարհընկալմանը, և դա մատուցում էին որպես քաղաքական օրինաչափություն, նաև հաղթանակ-փոխվում է աշխարհակարգը, ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ, որի հիմնական գաղափարախոսությունը ուժի իրավունքն է:
-
01.03.2025|
13:50
ՈՒկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ, ու իրենք պատերազմում են հանուն «Ազատ Աշխարհի», հանուն վեհ արժեքների...
-
01.03.2025|
13:17
ՈՒկրաինայի նախագահի երեկվա խոսքը, բացի հիմար և ոչ ադեկվատ բովանդակությունից, արտառոց էր նաև իր չափազանց անտակտ տոնով...
-
01.03.2025|
12:52
Եթե մի հրաշքով աշխարհը խուսափի միջուկային պատերազմից, ու դիվանագիտության պատմության նոր դասագրքեր գրվեն՝ բնաբանի փոխարեն գրելու են. «ԵՐԲԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱՔ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻՆ»...
-
01.03.2025|
12:22
Օրեր առաջ irates.am -ում իմ և բազում կողոպտվող քաղաքացիների կողմից «Տրանսպորտային կողոպուտ» (https://www.irates.am/hy/1739611883) վերնագրով անդրադարձ հրապարակեցի, թե ինչպես է մենաշնորհ ստացած Telcell -ը «նրբին», ոչ տեսանելի, մի քանի տարբերակով անամոթաբար մտնում քաղաքացիների գրպանը։